Վիեննայում Իրանի նախկին մշտական ներկայացուցիչը նշանակվել է դատական համակարգի ղեկավարի տեղակալ
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի նախկին մշտական ներկայացուցիչ Քազեմ Գարիբ Աբադին ստանձնել է Իսլամական Հանրապետության միջազգային գործերի և մարդու իրավունքների դատական ճյուղի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է երկրի դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհոլլահ Խոդայեանը:
Գարիբ Աբադին հոկտեմբերի 15-ին հրաժարական է տվել Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր վերջին չորս տարիներին:
Կարծիքներ