Հելսինկիի ոստիկանությունը Ֆինլանդիայի անկախության օրը բերման է ենթարկել 68 մարդու
Ֆինլանդիայի մայրաքաղաքի ոստիկանությունը Անկախության օրը բերման է ենթարկել 68 մարդու։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ։
Ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար ցերեկը բերման է ենթարկվել 54 մարդ, իսկ անկարգությունները կանխելու նպատակով Կենտրոնական երկաթուղային կայարանից բերման են ենթարկվել 14-ը։
Բացի այդ, ոստիկանությունը վերահսկել է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և չորս տուգանք է նշանակել դրանք չնշված վայրում թռչելու համար։
Կարծիքներ