Արդեն մի քանի օր է ինչ Ռոբի ու Սերժի համախոհների միջև հեռակա «մենամարտեր» են տեղի ունենում

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է.
Գյուղացի Համբոի տունը կռիվ է ընկել։
Արդեն մի քանի օր է ինչ Ռոբի ու Սերժի համախոհների միջև հեռակա «մենամարտեր» են տեղի ունենում։
Իրավիճակը հատկապես ավելի լարվեց Ռոբի վերջին ասուլիսից հետո։
Այդ օրը ակնհայտ էր, որ որոշ լրատվամիջոցներ, հիմնականում Սերժի թևին հարող մեդիաների ներկայացուցիչները, հարցախեղդ էին անում Ռոբին, որպեսզի վերջինը պատասխանի հարցին՝
ի վերջո կա հակասություն իր և Սերժի միջև։
Ռոբը բավական դիվանագիտորեն խուսափեց այդ հարցերին ուղիղ պատասխանելուց և ահա դրանից հետո գործի դրվեցին էդ երկուսի «ֆան ակումբենրի» ծանր հրետանիները։
Սերժի և Ռոբի հավատարիմներն արդեն մի քանի օր շարունակ ամենավերջին բառերն ու մեղադրանքներն են հնչեցնում միմյանց հասցեին և օր ու արև չեն տալիս իրար։
Ռոբի և Սերժի ջրերը մի առվով չեն հոսում դեռ շուտվանից։
Ռոբը նախագահի պաշտոնը լքելուց հետո, 2008 թվականից սկսած, հանգիստ չի տվել Սերժին, իսկ վերջինն էլ իր պաշտոնավարման տարիներին ամեն գնով փորձում էր նվազեցել Ռոբի դերակատարությունը քաղաքական դաշտի վրա։
Գուցե Սերժը չի ներում Ռոբին, իր պաշտոնամուտին արյունալի նվեր մատուցելու համար։
2008 թվականի մարտի մեկին երբ Ռոբն արդեն պետք է հեռանար, ինչպիսի ողբերգական «նվեր» մատուցեց նախագահի աթոռին շտապող Սերժին։
Ճիշտ է, դրանից հետո էդ երկուսի առճակատումը բացահայտ բնույթ չէր կրում, սակայան ժամանակ առ ժամանակ նրանք իրենց ձեռքի տակ եղած գործիքներով ճնշում էին միմյանց հետևորդներին կամ նրանց հարող քաղաքական ուժերին։
Առաջին հայացքից թվում է, թե Ռոբն ու Սերժը միասին են գործում այսօրվա իշխանությունների դեմ պայքարում, սակայն իրականում ակնհայտ է, որ այս երկու անձինք, յուրաքանչյուրն իր հերթին, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իշխանությունը չանցնի մյուսի ձեռքը։
Ի դեպ, այս մասին դեռևս ամիսներ առաջ բացահայտ հայտարարել էր այսպես կոչված «սրբազան շարժման» առաջնորդներից մեկը, որը խոսելով Ռոբի և Սերժի ճամբարների միջև տարաձայունթյունների մասին նշել էր՝
որ Ռոբի թիմում ասում են, որ ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, քան թե Սերժը գա իշխանության, հակառակ խոսույթն էլ առկա է Սերժի ճամբարում։
Որքան մոտենում է 2026 թվականի համապետական ընտրությունը՝
այդքան ավելի են սրվելու և ակնհայտ դառնալու էդ երկուսի համախոհների գզվռտոցը։
Ի դեպ, սա նոր երևույթ չէ Հայաստանի քաղաքական դաշտում։
Հանրությունը էդ երկուսի հեռակա և ստվերային նախընտրական գզվռտոցների ականատեսը եղել է նաև նրանց պաշտոնավարման տարիներին։
Ուղղակի այն ժամանակ նրանց պայքարը իշխանության համար էր, իսկ այսօր ընդդիմության դաշտի «առաջին ջութակի» դերը ստանձնելու համար։
Բայց ինչպես ասում են՝
հանրությունը վաղուց արդեն հասկացել է իրականում ով-ով է և այսօր քաղաքացիներին մնում է ընդամենը նստել բազմոցին, վերցնել «փոփքորն» ու հետևել թե ինչպես են ժամանակին երկիրը քայքայած նախագահները այսօր քայքայում միմյանց ուժերը։
Այս դեպքում թերևս տեղին է նաև միմյանց ամենավերջին բառերով բնութագրող էդ երկուսի համախոհներին ասել՝
երկուսդ էլ ճիշտ եք պարոնա՛յք, մի՛ կռվեք։
Կարծիքներ