ԱԻՆ-ը բաց է կրթական բոլոր հաստատությունների հետ համագործակցության համար. ԱԻ նախարար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ:
«Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս։
Չէ՞ որ պետության ամուր հիմքը նախևառաջ կիրթ, գիտելիքահենք հասարակությունն է։ Անվտանգ, ապահով առօրյայի գրավականը, վստահաբար, ճիշտ ժամանակին տրված և ճիշտ կիրառված գիտելիքն է։
Կարևորելով այս փաստը՝ ԱԻՆ-ը բաց է կրթական բոլոր հաստատությունների հետ համագործակցության համար՝ դպրոցից մինչև բուհ կամ աշխատանքային շրջանակներ։
Վստահ եմ՝ միասին աշխատելով այս ուղղությամբ՝ կարող ենք մեր քաղաքացիներին ապահովել հնարավոր վտանգներից կամ դրանց առկայության դեպքում ճիշտ արձագանքելով՝ նվազեցնել հնարավոր հետևանքները»,- նշված է նախարարի շնորհավորական տեքստում։
Կարծիքներ