UFC-ի ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Նուրմագոմեդովին

UFC-ի ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Նուրմագոմեդովին

Խառը մենամարտերի առաջնության ղեկավար Դեյն Ուայթն իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցի բռնցքամարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովին, որի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը մահացել էր հուլիսի սկզբնին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ուայթն ընդգծել է, որ որոշել է մոտ ժամանակներս չանհանգստացնել 31-ամյա մարզիկին:

«Այն, ինչ տեղի ունեցավ, սարսափելի է: Մենք գիտենք, թե Խաբիբը որքան մտերիմ էր իր հոր հետ, և անհանգստանում ենք իր համար: Մենք նրան ժամանակ ենք տալիս, որպեսզի կորստից հետո ուշքի գա»,-հայտնել է նա:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել էր մայիսի սկզբին: Ավելի ուշ նրա որդին պատմել էր, որ կորոնավիրուսն արդեն անցյալում է, սակայն բարդություններ են սկսվել երիկամների և սրտի հետ կապված: Նրա մահվան մասին հայտնի էր դարձել հուլիսի 3-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում