Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն անցել է 70 հազարից

Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն անցել է 70 հազարից

Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 70 հազարը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 1 800 827-ի: Վերջին 24 ժամում մահացել է 1 214 մարդ, ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է  70 398-ի:

Ապաքինվել է ընդհանուր ավելի քան 1 միլիոն մարդ:

Նշվում է, որ Բրազիլիան աշխարհում երկրորդն է ոչ միայն կորոնավիրուսով վարակումների, այլև Covid-19-ի հետևանքով զոհերի թվով:

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում