Շախմատի կանանց ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները 3-րդ տուրում
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է ելույթները Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում, որի շրջանակում արդեն 3 տուրի պարտիաներ են կայացել։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել 4 շախմատիստուհիներ։ Էլինա Դանիելյանը ուժեղ է գտնվել Բուլղարիայի ներկայացուցչից, Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ, Պոլինա Կոբակը պարտության է մատնել ադրբեջանցի Թուրկան Մամեդյարովային, իսկ Սուսաննա Գաբոյանը տարել է առաջին հաղթանակը՝ առավելության հասնելով մակեդոնացի շախմատիստուհու նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անննա Սարգսյանն էլ պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով։
3-րդ տուրը հաջող չի դասավորվել Մարիամ Մկրտչյանի համար, որն առաջին պարտությունն է կրել՝ սպիտակ խաղաքարերով զիջելով Լեհաստանի ներկայացուցչին: Մարիամը մինչ այս երկու անընդմեջ հաղթանակ էր տարել։
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր և հետապնդում են առաջատարներին։ Պոլինա Կոբակն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 2-ական միավոր, Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանն՝ 1,5-ական միավոր:
Կարծիքներ