Ավստրալիայում ավելի քան 80 000 չղջիկներ «հեղեղել են» Ռիչմոնդ գետի հարակից քաղաքները․ իշխանությունները ստիպված են եղել մի քանի զբոսայգիներ փակել (լուսանկարներ)

Ավստրալիայում ավելի քան 80 000 չղջիկներ «հեղեղել են» Ռիչմոնդ գետի հարակից քաղաքները․ իշխանությունները ստիպված են եղել մի քանի զբոսայգիներ փակել (լուսանկարներ)

Ավստրալիայում «Թռչող աղվես» (Flying fox) անունով հայտնի չղջիկները «հեղեղել են» Նոր Հարավային Ուելս նահանգի Ռիչմոնդ գետի հարակից քաղաքները, ինչի հետևանքով իշխանությունները ստիպված են եղել մի քանի զբոսայգիներ փակել, գրում է Daily Mail-ը։

Պարբերականը մանրամասնում է, որ թեև տարվա այս եղանակին չղջիկների երամներն արտառոց երևույթ չեն համարվում, նրանց թիվն այս տարի անհամեմատ շատ է՝ ավելի քան 80 000։

Նշվում է, որ հատկապես երեկոյան ժամներին չղջիկների անվերջ «հոսքը» բարձրանում է երկինք, թռչում այգիներով, բանուկ փողոցներով և տներով:

Սպասվում է, որ չղջիկները, որոնք սնվում են մրգերով, այդ շրջանում կմնան ևս մի քանի շաբաթ, որից հետո կթռչեն Քվինսլենդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում