Երևանի Նանսենի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Երևանի Նանսենի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հունվարի 22-ին` ժամը 21։46-ին, Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։27-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում