Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել. քվորում չկա
Ազգային ժողովի արտահերթ նիստը գումարել չի հաջողվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության պատգամավորները չեն ներկայացել արտահերթ նիստին, արդյունքում՝ նիստը չի կայացել:
Գրանցվել է 34 պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 4 ժամ կարող են սպասել քվորմանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում պետք է կայանար արտահերթ նիստ ընդդիմադիր պատգամավորների հրավերով: Օրակարգում «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցն էր:
Կարծիքներ