COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է. պարզաբանում են առողջապահության նախարարությունից
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարց. COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է: Պատասխան. արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր: Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն»:
Կարծիքներ