Իրանը սպառնում է Միջերկրական ծովի շրջափակմամբ Գազայում ռազմական գործողությունները չդադարեցնելու դեպքում

Իրանը սպառնում է Միջերկրական ծովի շրջափակմամբ Գազայում ռազմական գործողությունները չդադարեցնելու դեպքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին ասել է, որ Միջերկրական ծովը կարող է արգելափակվել, եթե Գազայի հատվածում չդադարեն ռազմական գործողությունները:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է Tasnim գործակալությունը: 

Նաղդին չի հստակեցրել, թե ում կողմից և ինչպես կարող է կազմակերպվել Միջերկրական ծովի շրջափակումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում