Ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման գործընթացին։
«Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով, իրենց նպատակն է բոլոր պացիենտներին տեղափոխել Երևան. «Ոչ միայն այրվածքներով, այլև վիրավորումներով ևս կան պացիենտներ, որոնց ճանապարհը փակվելու հետ կապված չենք կարողացել մինչ օրս տեղափոխել»։
Ավանեսյանը նաև ասել է, թե պացիենտները հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են:
Կարծիքներ