Մեմֆիս քաղաքում հրաձգության հետևանքով փոստային բաժանմունքի երկու աշխատակից է զոհվել

Մեմֆիս քաղաքում հրաձգության հետևանքով փոստային բաժանմունքի երկու աշխատակից է  զոհվել

Երկու փոստային աշխատող է զոհվել երեքշաբթի ԱՄՆ -ի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ABC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունը:

Նրա խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են փոստի երկու աշխատակիցների դիակներ `հրազենային վնասվածքներով: Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) պարզել է, որ հարձակվողը մահացածներից մեկն է: Ըստ բյուրոյի, նա ինքնասպան է եղել:

Հայտնի չէ, թե ինչն է եղել կրակոցի պատճառը:

Ոստիկանության Մեմֆիսի բաժինը Twitter- ի իր էջում հայտնել է, որ ներկայումս բնակչության համար վտանգ չկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում