Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Քաբուլ

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Քաբուլ

Ամերիկացի դիվանագետների տարհանման համար Վաշինգտոնն արդեն ձեռնամուխ է եղել լրացուցիչ զինծառայողների տեղափոխմանը Աֆղանստանի մայրաքաղաք։ Զորքերի հիմնական մասը կժամանի մինչև հանգստյան օրերի ավարտը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Զորքերի տեղափոխումը տեղի է ունենում այս պահին», – հավելել է Քիրբին: Նրա խոսքով ՝ Քաբուլ է մեկնելու նաև ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի բրիգադի խումբը, որը պետք է տեղափոխվեր Քուվեյթ։

ԱՄՆ-ն պատրաստ է ճշգրտել Աֆղանստանում ռազմական ներկայությունը՝ կախված իրադրությունից, հայտնել են Պենտագոնում: ԱՄՆ-ն գիտակցում է, որ ավիահարվածները չեն կարող ամբողջությամբ փոխել իրավիճակն Աֆղանստանում անվտանգության ոլորտում։ ԱՄՆ-ն մտահոգված է թալիբների հարձակման արագությամբ, ակնկալում է, որ Աֆղանստանի իշխանությունները պայքարի կամք կդրսևորեն, նշել են Պենտագոնում: ԱՄՆ-ն կարծում է, որ այժմ Քաբուլի համար անմիջական սպառնալիք չկա, սակայն թալիբները փորձում են մեկուսացնել այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում