ՀՀ Մ21 հավաքականը վաղը կմրցի Բելառուսի ընտրանու հետ, մուտքն ազատ է. ՀՖՖ
Հայաստանի Մ21 հավաքականը վաղը՝ մարտի 26-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի իր հասակակիցների թիմի հետ: ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ հանդիպման մուտքն ազատ է:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև ՀՖՖ յութուբյան ալիքով:
Կարծիքներ