Աջակցում եմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին, սա կյանքեր փրկելու միակ ճանապարհն է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մեզ հիմա հրադադար է անհրաժեշտ Գազայում. սա կյանքեր փրկելու, խաղաղության հույսը վերականգնելու և պատանդների վերադարձն ապահովելու միակ ճանապարհն է։
Այս մասին «X»-ի իր միկրոբլոկում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այսպիսով, ես վճռականորեն աջակցում եմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին՝ օգնելու հասնել տարածաշրջանին անհրաժեշտ խաղաղությանը և կայունությանը»,- ասված է գրառման մեջ:
Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ղեկավարներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։
Կարծիքներ