Հայազգի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն

Հայազգի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ մրցաշարը տեղի էր ունենում Չելյաբինսկում։
Երկու ծրագրերի արդյունքներով Պետրոսյանը վաստակել է 246,53 միավոր։ Ադելյան 16 տարեկան է, նա մարզվում է Էթերի Տուտբերիձեի խմբում։ Գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 2023 թվականի մարտին։
Պետրոսյանը դարձել է նաև միջազգային Գրան Պրի շարքի պատանեկան փուլերի մրցանակակիր։ Այս մրցաշրջանում Պետրոսյանը հաղթել է Ուֆայում և Օմսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի փուլերում:
Կարծիքներ