ՉԼ․ Միլանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Միլանին»։ Թիմերի միջև առաջին խաղում միլանյան թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Պատասխան խաղում գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
77-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Քրիստիան Ռոմերոն։
«Միլանը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 1։0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Կարծիքներ