ՉԼ․ Բավարիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր ՊՍԺ-ին։ Առաջին խաղում մյունխենյան ակումբը հաղթել էր 1։0 հաշվով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Պատասխան խաղը նույնպես ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
«Բավարիայի» կազմում 61-րդ րոպեին հաշիվը բացեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ 90-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Սերժ Գնաբրին։
«Բավարիան» դիմակայությունում ընդհանուր 3։0 հաշվով առավելության հասավ փարիզյան ակումբի նկատմամբ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Կարծիքներ