Ռուսաստանում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա. դեռահաս է մահացել

Ռուսաստանում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա. դեռահաս է մահացել

Կրասնոյարսկի երկրամասի Երգակի ազգային պարկում գտնվող Մեդվեժե լճի վրա արջը հարձակվել է մի խումբ զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով դեռահաս է մահացել: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 22-ին, հաղորդվել է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղական վարչությունում:

Նախարարության տվյալներով՝ մահացածը 16 տարեկան է եղել։ Եվս մեկ մարդ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, տուրիստական ​​խումբը բաղկացած էր 13 հոգուց: Տեղում կա չորս փրկարար:

Ավելի ուշ մարդկանց վրա հարձակվող արջին կրակելով սպանել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում