«Բարսելոնա»-ի մարզադաշտը կարող է վերանվանվել Լիոնել Մեսսիի անունով
Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզադաշտը կարող է վերանվանվել Մեսսի անունով:
Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնա»-ի նախագահի թեկնածու Էմիլի Ռուսսոն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է մարզադաշտն անվանակոչել Մեսսի անունով: Այն կկրի «Կամպ Նոու Լիոնել Մեսսի» անունը:
Դեռևս օգոստոսին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Սակայն պայմանագրի կետերի հետ կապված խնդիրների պատճառով Մեսսին ևս մեկ մրցաշրջան կմնա Կատալոնիայում:
Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:
Կարծիքներ