Բուհ չընդունված դիմորդների հետ նախարարի հանդիպում նախատեսված չէ. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հերքում է այն տեղեկությունը, թե նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունենալու բուհ չընդունված դիմորդների հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը` նշելով բուհ չընդունված դիմորդ Հայկ Բաբալյանի գրառումը:
«Հարգելի' գործընկերներ, սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»,- գրել է Կամավոսյանը:
Բաբալյանը գրառման մեջ հայտնել էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին, հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու են նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում, իսկ հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ-շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։
Կարծիքներ