Motorola-ն որոշել է հարվածադիմացկուն սմարթֆոններ թողարկել
Motorola ընկերությունը մտադիր Է արտաքին ներգործությունից պաշտպանված սմարթֆոններ վերադարձնել շուկա: Դրանց մշակման գործընկերը կդառնա բրիտանական Bullit Group-ը, որը Cat, Kodak եւ Land Rover հարվածադիմացկուն հեռախոսների բրենդների սեփականատերն Է:
Ընկերությունների համատեղ հայտարարության մեջ ասվում Է, որ դաշինքը կզբաղվի փոշուց եւ խոնավությունից պաշտպանված հեռախոսների մշակմամբ՝ Moto բրենդի ներքո: Ապագա շարքի բոլոր սմարթֆոնները կունենան նաեւ հարվածադիմացկունություն:
Motorola-ի վերջին սմարթֆոնը, որի մեջ առանձնահատուկ ամրության մասին Է հայտարարվել, եղել Է բազմաշերտ պոլիմերից բաղկացած ոչ մեծ Էկրանով Moto Z2 Force-ը: Ավելի մանրամասն տեղեկատվություն Moto-ի պաշտպանված նոր հեռախոսի մասին կներկայացվի 2021 թվականի գարնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ