Հանուն մեր զինվորների, հանուն մեր սահմանների անքակտելիության, հանուն մեր ինքնիշխանության դադարեցրեք թիկունքի խուճապն ու բաժանումները.Դավիթ Սանասարյան

Հանուն մեր զինվորների, հանուն մեր սահմանների անքակտելիության, հանուն մեր ինքնիշխանության դադարեցրեք թիկունքի խուճապն ու բաժանումները.Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Բարի լույս բոլորիդ

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր թշնամին նայում է սահմանում կանգնած մեր տղերքի (նաև աղջիկների) ամրությանն ու համացանցում տիրող խուճապին, հասկանում է, որ զինվորների հետ գլուխ դնելու ու մեծ ռիսկի գնալու փոխարեն ավելի արդյունավետ է աշխատել խուճապ տարածողների վրա:

Ի դեպ, վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. մի օր ձեր հարազատ զինվորները կպատմեն:

Հանուն մեր զինվորների, հանուն մեր սահմանների անքակտելիության, հանուն մեր ինքնիշխանության դադարեցրեք թիկունքի խուճապն ու բաժանումները: Թե կարող եք, ապա առանց մի վայրկյան մտածելու զինվորագրվեք. ժամկետայինների կողքին լիքը բան կսովորեք համ էլ մի փոքր ծանրություն կվերցնեք տղերքի ամուր ուսերից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում