Անիի, Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Անիի, Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Աբովյանի, Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Անիի, Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում