Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը բոլորում է ծննդյան 80-ամյակը

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը բոլորում է ծննդյան 80-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին ծննդյան 80-ամյակի առիթով․

«Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը:

Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ ասք է, հոգեթով ձայնով ու նրբաճաշակությամբ ստեղծված մի պատմություն, որ տասնամյակներ շարունակ արձագանքում է մարդկանց հոգիներում:

Նրա արվեստը լիուլի արտացոլում է ժողովրդի նվիրական իղձերն ու զգացմունքները, հայ մարդու ուրախությունն ու վիշտը, իսկ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, ժողովրդական երգարվեստի այլ նվիրյալների ժառանգությունը նրա շնորհիվ նոր շունչ է ստացել»։:

Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք սիրելի վարպետին և մաղթում արևշատություն, ամուր առողջություն և անսպառ ներշնչանքներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում