Կարեն Անդրեասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
18-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր՝ 2022 թվականի հունիսի 3-8-ը ներառյալ:
2. Կարեն Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ