Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Սլոյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:

Հիշեցնենք, որ ոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած MAN մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում