Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը, որը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգություններից էր։ Այն պետականության հիմքերին հասցված ուղիղ հարված էր, որի թողած վերքը մինչ օրս չի սպիացել:
Հոկտեմբերի 27-ը Հայաստանում քաղաքականության գնդակահարությունն էր` նշանային հարված զարգացած ու ուժեղ պետության ապագային։ Ցավոք, անցյալն այլևս շրջել չենք կարող, բայց ներկայում պետք է մեր ամենօրյա գործով, հանրային ներդաշնակությամբ, առողջ ու բարեկեցիկ միջավայրով, ամուր ու կայացած պետությամբ բացառենք նման ողբերգությունների կրկնությունը։
Ուժեղ պետություն ունենալով` կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ