IFFHS-ի վարկածով անցած տարվա լավագույն մարզիչը Լիոնել Սկալոնին է
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան 2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչել Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սկալոնին նախորդ տարի Արգենտինայի ազգային թիմի ղեկին դարձավ աշխարհի չեմպիոն` եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն:
Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն է, որը «կապույտների» հետ դարձավ Մունդիալի արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է Մարոկկոյի ընտրանու գլխավոր մասնագետ Վալիդ Ռեգրագին: Մարոկկոն աշխարհի առաջնությունում միայն 4-րդն էր:
Ավելի վաղ IFFHS-ի վարկածով 2022-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լեոնել Մեսին:
Կարծիքներ