ՌԴ-ում որոնում են «անորսալի» վագրին

ՌԴ-ում որոնում են «անորսալի» վագրին

 

Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում մասնագետները որոնում են ամուրյան վագրին, որը հունվարից ի վեր շրջանի գյուղերից մեկում հարձակվում է շների վրա և հմտորեն խուսափում որսորդների տեղադրած ծուղակներից:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ «Ամուրյան վագր» կենտրոնի գլխավոր տնօրենը փետրվարին տեղեկացրել էր, որ մասնագետները փորձում են վախեցնելով կենդանուն հեռու պահել բնակավայրերից: Վագրը տեղի ազգային պարկի մոտակայքում արդեն մի շարք ընտանի կենդանիների է սպանել:

Նշվում է, որ հունվարի 11-ից մինչև մարտի 29-ը գիշատչի հարձակումների հետևանքով ավելի քան 10 շուն է սատկել միայն Զանադվորովկա գյուղում: Հարակից երկու գյուղերում նույնպես հարձակման դեպքեր են արձանագրվել:

«Ռոսպոտրեբնադզորը» թույլատրել է որսալ կենդանուն, որը ոչ մի կերպ չի հեռանում բնակավայրերի տարածքից, սակայն կենդանին դեռևս հաջողությամբ շրջանցում է իր համար լարված ծուղակները:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում