Ծաղկաձորի ռեստորաններում ազատ տեղեր չկան․ թեյելու համար անգամ նախապես ամրագրում է հարկավոր

Ծաղկաձորի ռեստորաններում ազատ տեղեր չկան․ թեյելու համար անգամ նախապես ամրագրում է հարկավոր

Ծաղկաձորը հատկապես ձմեռային ամիսներին այցելուների թվով գերազանցում է մյուս առողջարանային և տուրիստական քաղաքներին։ Պատերազմը համավարակի և արտաքին թշնամու դեմ ոչինչ չեն փոխել։ Կիրակնօրյա Ծաղկաձորը լիքն էր մարդկանցով, սննդի կետերում ու ռեստորաններում ոչ մի ազատ տեղ։

Ծաղկաձորի կենտրոնում կողք կողքի շարված ռեստորաններում թեյելն անգամ խնդիր է, եթե նախապես չես ամրագրել տեղդ։ Յասաման, Բուրմունք, Кавказская пленница, Կարաս, Джентльмены Удачи և մյուս բոլոր հայտնի ու անհայտ ռեստորան-սրճարանները լիքն էին մարդկանց մեծ ու փոքր խմբերով։ Մարդիկ կարծես դուրս են եկել համավարակի ու պատերազմի թողած և տնտեսական, և հոգեբանական ծանր ազդեցությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում