ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների հետեւանքները

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների հետեւանքները

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Թուրքիայի կողմից մեծ քանակությամբ սադրանքներ Է արձանագրել Արեւելյան Միջերկրականում, եւ հայտարարել այդ գործողությունների հետեւանքները քննարկելու ԵՄ ԱԳ նախարարների մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

«Գերմանիան վերջին ամիսներին ակտիվորեն զբաղվել Է Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ երկխոսությունն առաջ տանելու ուղիներ գտնելով: Ցավոք, Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ լարվածության պատճառով ուղղակի բանակցություններ չեն սկսվել, ընդհակառակը, շատ սադրանքներ են եղել, ուստի մենք այսօր անդամ-երկրների շրջապատում կքննարկենք, թե դրանից ինչ հետեւանքներ կարող են լինել»,-հայտարարել Է Մաասը: Բացի այդ, ԳԴՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թեմայի կարեւորությունը Բայդենի՝ նախագահ ընտրվելուց հետո:

«Ի հայտ են գալիս բազմաթիվ շանսեր, որոնք մենք, որպես եվրոպացիներ, պետք Է օգտագործենք: Ամեն բան չի, որ նորովի կլինի, բայց շատ բաներ ավելի լավ կլինեն: Բայց մենք պետք Է հստակորեն որոշենք, թե պատասխանատվության ինչ բաժին ենք ստանձնում, եւ որտեղ ենք մենք պատրաստ համագործակցելու ԱՄՆ-ի հետ»,- ասել Է նախարարը: Ավելի վաղ Sputnik ռադիոկայանը հաղորդել Է, որ Անկարան ԵՄ-ից պահանջել Է «ընդունել իր սխալները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում