Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ է հռչակել Թալինի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանին
Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ է հռչակել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանին:
Ըստ Մայր Աթոռի՝ պատճառներն են.
«ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,
բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,
գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,
դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով»:


Կարծիքներ