Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով ընդհատել է թռիչքն ու վերադարձել օդանավակայան
Utair ավիաընկերության չվերթը, որն ուղևորվում էր Տյումենից Երևան, ընդհատել է չվերթը և վերադարձել Ռոշչինո։
«Թռիչքից հետո անձնակազմը հայտնել է օդանավի տեխնիկական անսարքության մասին (ավտոպիլոտի խափանում)»,- հայտնում են Ուրալի տրանսպորտի դատախազությունից։
Ավիացիոն միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Գերատեսչության տվյալներով՝ Boeing-738-ը երթուղի է դուրս եկել հուլիսի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 06:18-ին և վայրէջք կատարել մեկնման օդանավակայանում՝ 08:43-ին: Ամեն ինչ հարթ է ընթացել:
Կարծիքներ