9 տարվա դադարից հետո վերսկսվել են թուրք-եգիպտական պաշտոնական հանդիպումները

9 տարվա դադարից հետո վերսկսվել են թուրք-եգիպտական պաշտոնական հանդիպումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։

Թուրքիա վերադառնալիս Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիսիի հետ հանդիպմանը և նշել, որ սկսված գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ 

«Սա միայն Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների հանդիպում չէր։ Թուրք ազգի և Եգիպտոսի ժողովրդի միջև անցյալում եղած միասնությունն է մեզ համար շատ կարևոր։ Ինչու՞ այն նորից չլինի, ինչու՞ նորից չսկսվի։ Մեկնարկը արդեն տվել ենք։ Տա Աստված արտառոց իրավիճակ չստեղծվի, մենք հաջողությամբ կանենք այդ քայլը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:

Այնուհետև Էրդողանը նշել է, որ եգիպտական կողմից մի խնդրանք ունեն․ այն է, որ Միջերկրական ծովում իրենց դեմ ոչ բարեկամական կեցվածք ունեցողներին պատասխանեն խաղաղությամբ ու այդ կերպ շարունակեն առաջ ընթանալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև 9 տարի է, ինչ հանդիպումներ չէին եղել։

2013-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկած Մուհամմադ Մուրսիից և Ադլի Մահմուդ Մանսուրից հետո ղեկավարությունը ստանձնած Սիսիի օրոք թուրք-եգիպտական հարաբերությունները խիստ լարված էին։ 2019-ին Էրդողանը հրաժարվել էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբեայի շրջանակներում տրվող պաշտոնական ճաշից՝ ասելով, թե չի ցանկանում հեղափոխականի հետ մի սեղանի շուրջ նստել ու այդպիսով օրինական ղեկավար ճանաչել նրան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում