Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում, Արարատի մարզի Մխչյան գյուղում և Երևան-Գյումրի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում