Կիևը չի ընդունի հրադադարի որոշումը, Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին. Զելենսկի

Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։
Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ շեշտելով, որ Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ:
Ուկրաինայի նախագահը, սակայն, ասել է, որ երբեք չի ընդունի կրակի դադարեցումը՝ հակառակ խաղաղ գործընթացի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին։
«Մենք երբեք չենք ընդունի հրադադարը»,- հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 25 անգամ խախտել է Ուկրաինայի հետ նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, ուստի Ուկրաինան չի պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին։
Անդրադառնալով հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրվող համաձայնագրին, Զելենսկին նշել է, որ «դա դեռ ամենը չէ»՝ ակնարկելով, որ Կիևը դեռ սպասում է ԱՄՆ-ից նոր աջակցություն։
Կարծիքներ