Լուկաշենկոն եւ Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբավորում ձեւավորելու շուրջ

Լուկաշենկոն եւ Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբավորում ձեւավորելու շուրջ

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 10-ին հանդես գալով անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությանը: Նրա խոսքը մեջբերում Է «ԲելՏԱ» գործակալությունը:

«Միութենական պետության արեւմտյան սահմանների վրա իրադրության սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում ծավալելու շուրջ: Այդ ամենը մեր փաստաթղթերի համաձայն: Եթե սպառնալիքի մակարդակը հասնում Է ներկայիս մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը»,-ասել Է նա:

Այդ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո դեմ առ դեմ ձեւաչափով Պուտինի հետ հանդիպմանը, հավելել Է Լուկաշենկոն:

«Այդ խմբավորման հիմքը, ես միշտ այդ մասին ասել եմ, Բելառուսի Հանրապետության բանակն Է, զինված ուժերը: Պետք Է ձեզ տեղեկացնեմ, որ այդ խմբավորման ձեւավորումն սկսվել Է:

Այն, ըստ իս, ընթանում Է արդեն երկու օր: Տրվել Է իմ կարգադրությունը, որպեսզի մենք ձեռնամուխ լինենք այդ խմբավորման ձեւավորմանը»,-ընդգծել Է Լուկաշենկոն:

Այդ նույն խորհրդակցությանը Լուկաշենկոն հայտարարել Է պետության անվտանգության ամրապնդման համար նոր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, հավելելով, որ նախազգուշացվել Է Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: «Երեք արդեն ոչ պաշտոնական կապուղիներով մեզ նախազգուշացրել են Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ հարված հասցնելու մասին»,-ասել Է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում