ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի բելառուսական ռեժիմի 40 ներկայացուցիչների նկատմամբ
Եվրամիության երկրները համաձայնության են եկել բելառուսական ռեժիմի 40 ներկայացուցիչների պատժամիջոցների ցուցակում ներառելու հարցում:
Այս տեղեկությունը հրապարակել է «Լեհական ռադիոն»՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:
Պատժամիջոցների ցուցակում ներառվելու են այն անձինք, ովքեր մասնակցել են նախագահական ընտրությունների արդյունքների կեղծմանը և մասնակցել են Բելառուսում բողոքի ցույցերի դաժան ճնշմանը:
Դիվանագետներից մեկի խոսքով`ցուցակը դեռ թերի է, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են, քանի որ ցուցակում պետք է լինի նաև Ալեքսանդր Լուկաշենկոն, որը կատարում է Բելառուսի նախագահի պարտականությունները:
Պատժամիջոցները ներառում են ԵՄ երկրներ մուտքի արգելք և ֆինանսական ակտիվների սառեցում:
Կարծիքներ