Ժողովուրդը ձեզ չի ներելու ծախու, բուկլետ բաժանող գեներալներ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի պատմության մեջ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ բանակի առաջ քաղաքական խնդիրներ չի դրել։ Բանակը տարիներ շարունակ ոչ թե բանակ է եղել, այլ քաղաքական գործիք։ Ու հենց դրանով առաջին հերթին իրենք ջարդեցին բանակի ողնաշարը։ Ու այս տարի ապրիլին էլ, երբ նրանք բանակը կրկին ներքաշեցին քաղաքականության մեջ, նորից ջարդեցին բանակի ողնաշարը։ Սրանք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերն են Լոռու մարզում քաղաքացիների հանդիպման ընթացքից։
«Մենք մեր սպաներին պատվել ենք այնքան, որքան հնարավոր է եղել։ Անկախ նրանից, որ շատ լավ իմացել ենք, թե ով ում քաղաքական համախոհն էր, բայց փաստորեն ճիշտ են ասում՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում ընկնում ա ցեխի մեջ։ Ու հիմա էն մարդն ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, գեներալ-գնդապետի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանողը, լավ էլ գտել ես քո տեղը։
Այո, ընդունում եմ իմ սխալը, որ 2018-ին իշխանության գալով, էդ զինվորի հաց գողացող գեներալների վզակոթին տալով դուրս չեմ արել բանակից։ Բայց իրենք գտան իրենց տեղը, դարձան Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող ու դա ձեր կյանքի բարձրագույն կոչումն ա, որ դուք այլևս կունենաք։ Դուք էդ քաղաքական ետնախորշերից դուրս չեք գալու, բուկլետ բաժանող եղել եք, բուկլետ բաժանող էլ կմնաք։ Ժողովուրդը ձեզ չի ներելու, ծախու գեներալներ»։
Կարծիքներ