Թրամփը Սթիվ Ջոբսի այրուն մեղադրել է ատելության հովանավորման մեջ

Թրամփը Սթիվ Ջոբսի այրուն մեղադրել է ատելության հովանավորման մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին ամուսնուց ժառանգած փողերը ծախսում է The Atlantic-ում «կեղծ լուրեր» հրապարակելու համար: The Atlantic-ի գլխավոր խմբագիրն է Ջեֆրի Գոլդբերգը:

Իր Twitter-ում Թրամփը գրել է, որ Լորեն Փաուել Ջոբսի ամուսինը, «ուրախ չէր լինի, եթե իմանար, որ իր կինն իրեն թողած փողերը ծախսում է ձախողված արմատական ​​ձախ ամսագրի վրա»: Ըստ նրա, այն ղեկավարում է «խարդախը (Գոլդբերգը), որը սուտ լուրեր ու ատելություն է սփռում»:

Թրամփն իր բաժանորդներին հորդորել է գրել և զանգահարել Սթիվ Ջոբսի այրուն, ինչպես նաև «արտահայտել իրենց զգացմունքները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում