Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել «Մասնակցային կառավարում» թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական և հասարակական հատվածների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին և խնդիրներին վերաբերող հարցեր:
Մտքերի փոխանակության շրջանակում դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում հանրային մասնակցության արդյունավետ գործիքակազմ մշակելու, Հայաստանում մասնակցային իրավական կարգավորումների և գործնական դրսևորումների բարելավման վերաբերյալ:
Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ և պարբերական հանդիպումներ կազմակերպել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ արդյունավետ քայլեր մշակելու և իրականացնելու համար:
Կարծիքներ