Պապուա Նոր Գվինեայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայում շաբաթ օրը 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաե քաղաքից 85 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 76 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 80 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում