Չինաստանի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Չինաստանի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել է մարզային արտակարգ իրավիճակների վարչությունը։

Ավելի վաղ Sina պորտալը հրապարակել էր չորս զոհերի և ինը վիրավորների մասին տվյալներ։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Պեկինի ժամանակով 15:30-ին լանդշաֆտային այգում, որտեղ զբոսաշրջիկներ են եղել։

Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար մարզպետարանը մոբիլիզացրել է մոտ 150 մարդու։ Բոլոր տուժածները բուժօգնություն են ստացել, նրանք գտնվում են տեղի հիվանդանոցներից մեկում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում