Արարատ Միրզոյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարի՝ Թբիլիսի այցելելու հրավերը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի՝ Թբիլիսի այցելելու հրավերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Չափազանց ուրախ եմ այսօր Հայաստանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակության։ Մենք, իհարկե, առիթ ունեցել ենք նախկինում հանդիպելու։ Դա եղել է միջազգային տարբեր հարթակներում։
Մեծ ուրախությամբ եմ Ձեզ հյուրընկալում և նաև մեծ ուրախությամբ լսեցի և ընդունում եմ Ձեր հրավերը՝ այցով լինել Թբիլիսիում»,- ասաց Միրզոյանը։
Կարծիքներ