Անդրեյ Շևչենկոն մարզչական աշխատանքի է անցել իտալական ակումբներից մեկում
Ուկրաինայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մարզչական աշխատանքի է անցել իտալական ակումբներից մեկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անդրեյ Շևչենկոն այսուհետ կմարզի «Ջենոա»-ն: Ակումբի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Ըստ իտալական ԶԼՄ-ների, «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստը մարզչական աշխատանքի համար տարեկան կստանա 2 միլիոն եվրո:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ջենոա»-ն իր ակտիվում ունի 9 միավոր և մրցաշարային աղյուսակում 12-րդն է:
Կարծիքներ