«Գյումրին» մեծ առավելությամբ հաղթեց «ՖԻՄԱ»-ին. Բասկետբոլի Ա լիգա

«Գյումրին» մեծ առավելությամբ հաղթեց «ՖԻՄԱ»-ին. Բասկետբոլի Ա լիգա

Հայաստանի բասկետբոլի առաջնության` Ա լիգայի, մեկնարկային տուրում միմյանց դեմ մրցեցին «Գյումրին» և «ՖԻՄԱ»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցախաղի առաջին քառորդում գրեթե հավասար պայքար էր ծավալվել, սակայն «Գյումրին» երեք միավորի առավելություն ուներ` 28:25: Երկրորդ քառորդում «ՖԻՄԱ»-ն ակնհայտ զիջեց դիրքերը` մեծ տարբերությամբ պարտվելով նաև երկրորդ քառորդում` 63: 39: «Գյումրին» կարողացավ հաղթել մեկնարկային տուրում` պարտության մատնելով ՖԻՄԱ-ին 118: 84 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գյումրի»-ից Կամբելն էր` 32 միավոր:

Առաջնության անդրանիկ խաղում ԲԿՄԱ-ն առավելություն էր հասել «Էրեբունի»-ի նկատմամբ` հաղթելով 95:74 հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում