«Բա՛վ է արդեն, ճանաչե՛ք 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը». Հենրիխ Մխիթարյան

«Բա՛վ է արդեն, ճանաչե՛ք 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու առաջատար, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Twitter-ում գրառում է կատարել։

«Ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Ես գիտեմ՝ ինչ նշանակություն ունի ապրիլի 24-ը։ Բա՛վ է արդեն։ Ճանաչե՛ք 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը»,- գրել է հայ ֆուտբոլիստը։

Մեկ այլ հրապարակման մեջ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ կից տեղադրելով տեսանյութ, որում պատկերված են այդ երկրների դրոշները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում